22:35  ,  21 հոկտեմբերի, 2023

«Բավարիայի» հաղթանակը՝ 3:1 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Մայնցի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան։

«Բավարիան» 20 միավորով երրորդն տեղում է, «Մայնցը» նախավերջինն է՝ 2 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Մայնց» - «Բավարիա»՝ 1:3 (տեսանյութ)

Անտոնի Կասի, 43 - Քինգսլի Քոման, 11, Հարի Քեյն, 16, Լեոն Գորեցկա, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով