22:08  ,  21 հոկտեմբերի, 2023

«Կրասնոդարը» Սպերցյանի գոլի շնորհիվ խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Կրասնոդարը» 12-րդ տուրում հյուրընկալվեց Կալինինգրադի «Բալթիկային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով։

«Կրասնոդարը» պարտությունից խուսափեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գոլի շնորհիվ։ Նա արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

«Կրասնոդարը» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բալթիկան» 13-րդն է՝ 11 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 12-րդ տուր

«Բալթիկա» - «Կրասնոդար»՝ 2:2

Մաքսիմ Կուզմին, 24, Անխելո Էնրիկես, 36 - Ջոն Կորդոբա, 17, Էդուարդ Սպերցյան, 61, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում