00:27  ,  21 հոկտեմբերի, 2023

«Բորուսիան» հաղթեց եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Բրեմենի «Վերդերին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

Միակ գոլը 67-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը, որը 300-րդ հանդիպումն անցկացրեց Բունդեսլիգայում։

«Բորուսիան» 20 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Վերդերը» 14-րդն է՝ 6 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 8-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Վերդեր»՝ 1:0 (տեսանյութ)

Յուլիան Բրանդտ, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով