12:07  ,  9 հոկտեմբերի, 2023

Մյուլերը կրկնեց Նոյերի ռեկորդը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 34-ամյա հարձակվող Թոմաս Մյուլերը կրկնել է «Բավարիայի» 37-ամյա դարպասապահ Մանուել Նոյերի ռեկորդը Բունդեսլիգայում տարած հաղթանակների քանակով՝ 322։

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բավարիան» 3:0 հաշվով պարտության էր մատնել «Ֆրայբուրգին»։

Մանուել Նոյերը շարունակում է վերականգնվել ոտքի կոտրվածքից հետո։ Նա խաղադաշտ դուրս չի եկել 2022թ․ դեկտեմբերի 1-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով