21:57  ,  7 հոկտեմբերի, 2023

«Կրասնոդարի» կամային հաղթանակը, Սպերցյանի գոլը (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում «Կրասնոդարը» տանը մրցեց «Ռոստովի» հետ եւ հասավ կամային հաղթանակի 3:2 հաշվով։

50-րդ րոպեին «Կրասնոդարի» առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

80-րդ րոպեին էլ Սպերցյանի իրացրած անկյունայինից հետո սեփական դարպասը գրավեց «Ռոստովի» ռուսաստանցի հարձակվող Նիկոլայ Կոմլիչենկոն։

«Կրասնոդարը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռոստովը» 13-րդն է՝ 10 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 11-րդ տուր

«Կրասնոդար» - «Ռոստով»՝ 3:2

Էդուարդ Սպերցյան, 50, Նիկոլայ Կոմլիչենկո, 80, ինքնագոլ, 90+5 – Դանիլ  Գլեբով, 23, Մոհամադ Մոհեբի, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում