19:47  ,  7 հոկտեմբերի, 2023

«Շտուտգարտն» ու «Բորուսիան» հաղթանակներ տարան եւ առաջին երկու տեղերում են (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ եւ 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Ունիոն Բեռլինին» եւ հաղթեց 4:2 հաշվով։ «Բորուսիան» 17 միավորով երկրորդն է։

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Շտուտգարտ» - «Վոլֆսբուրգ»՝ 3։1 (տեսանյութ)

Սերու Գիրասի, 67, 11մ, 78, 81 - Յանիկ Գերարդտ, 38

«Բորուսիա Դորտմունդ» - «Ունիոն Բեռլին»՝ 4:2 (տեսանյութ)

Նիկլաս Ֆյուլկրուգ, 7, Նիկո Շլոտերբեկ, 49, Յուլիան Բրանդտ, 54, Յուլիան Ռյուերսոն, 71 – Ռոբին Գոսենս, 9, Լեոնարդո Բոնուչի, 31, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով