00:31  ,  30 սեպտեմբերի, 2023

«Բորուսիան» պարտության մատնեց «Հոֆենհայմին» եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Հոֆենհայմին» եւ հաղթեց 3:1 հաշվով։

«Բորուսիայի» գոլերը խփեցին գերմանացիներ Նիկլաս Ֆյուլկրուգը (տեսանյութ), Մարկո Ռոյսը (տեսանյութ) եւ նորվեգացի Յուլիան Ռյուերսոնը (տեսանյութ

«Բորուսիան» 14 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Հոֆենհայմը» 6-րդն է՝ 12 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:3

Անդրեյ Կրամարիչ, 25, 11մ - Նիկլաս Ֆյուլկրուգ, 18, Մարկո Ռոյս, 45+3, Յուլիան Ռյուերսոն, 90+5

Հեռացում՝ Ռամի Բենսեբաինի («Բորուսիա Դորտմունդ»), 71, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով