00:27  ,  16 սեպտեմբերի, 2023

«Բավարիան» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց Լեւերկուզենի «Բայերին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (տեսանյութ) եւ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան (տեսանյութ

«Բայերից» գոլերը խփեցին իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն եւ արգենտինացի կիսապաշտպան Էկսեկիել Պալասիոսը։

«Բայերը» 10 միավորով առաջինն է, «Բավարիան» նույնքան միավորով երկրորդն է։

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Բավարիա» - «Բայեր»՝ 2:2 (տեսանյութ)

Հարի Քեյն, 7, Լեոն Գորեցկա, 86 -  Ալեխանդրո Գրիմալդո, 24, Էկսեկիել Պալասիոս, 90+5, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով