21:02  ,  13 սեպտեմբերի, 2023

Վերատին հեռացավ ՊՍԺ-ից (ֆոտո)

Իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատին հեռացավ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից։ 30-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Քաթարի «Ալ Արաբիի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբը Վերատիի տրանսֆերից կստանա 45 միլիոն եվրո։

Մարկո Վերատին ՊՍԺ-ի խաղացող է 2012 թվականից։ Այս մրցաշրջանում Վերատին խաղադաշտ դուրս չէր եկել

Transfermarkt-ը Մարկո Վերատիի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում