09:02  ,  2 սեպտեմբերի, 2023

Կոլո Մուանին տեղափոխվեց ՊՍԺ

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտից» տեղափոխվեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Այնտրախտը» Կոլո Մուանիի տրանսֆերից կստանա 75 միլիոն եվրո։ Անցած ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր ֆրանսիական «Նանտից» եւ անվճար միացել գերմանական թիմին։

Transfermarkt-ը Կոլո Մուանիի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Կոլո Մուանին ակումբային մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, խփել է 23 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս