02:16  ,  2 սեպտեմբերի, 2023

Ժոաու Ֆելիշն ու Ժոաու Կանսելուն միացան «Բարսելոնային»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշն ու պաշտպան Ժոաու Կանսելուն միացել են Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»։ Երկու ֆուտբոլիստներն էլ կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա Ժոաու Ֆելիշի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Աթլետիկոյին», պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Ֆելիշն անցկացրել է Լոնդոնի «Չելսիում»։ Անգլիայի Պրեմիեր լիգայում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել է 4 գոլ։

29-ամյա Ժոաու Կանսելուն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» խաղացող է։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձակալությամբ անցկացրել է Մյունխենի «Բավարիայում»՝ Գերմանիայի առաջնության 15 խաղում խփելով 1 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս