21:20  ,  1 սեպտեմբերի, 2023

Ռեգիլոնը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը 26-ամյա իսպանացի ֆուտբոլիստի հետ կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

Անցած մրցաշրջանում Ռեգիլոնը վարձակալությամբ հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյում»։

Transfermarkt-ը Ռեգիլոնի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում