16:02  ,  1 սեպտեմբերի, 2023

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանը միացավ «Մանչեսթեր Սիթիին»

Պորտուգալիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Մատեուս Նունիեսը անգլիական «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվեց Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

ESPN-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերի համար վճարել է 55 միլիոն եվրո։

Մատեուս Նունիեսը 2022թ․ օգոստոսին Լիսաբոնի «Սպորտինգից» էր տեղափոխվել «Վուլվերհեմփթոն» 45 միլիոն եվրոյի դիմաց։

Անցած մրցաշրջանում Մատեուս Նունիեսը «Վուլվերհեմփթոնի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում