14:47  ,  1 սեպտեմբերի, 2023

Արթուր Սերոբյանը տեղափոխվեց Պորտուգալիայի առաջնություն

Հայաստանի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող, «Արարատ-Արմենիայի» սան Արթուր Սերոբյանը մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա պորտուգալական Պրիմեյրայի «Կասա Պիա» ակումբում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր թիմում ընդհանուր առմամբ անցկացրել է 4 մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 7 գոլի հեղինակ:

Պորտուգալիայի անցած առաջնությունում «Կասա Պիան» գրավել էր 10-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս