10:07  ,  1 սեպտեմբերի, 2023

Գերմանիայի հավաքականի հարձակվողը միացավ Դորտմունդի «Բորուսիային»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը Բրեմենի «Վերդերից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»։

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս, հաղորդում է դորտմունդյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նա հանդես կգա 14 համարի խաղաշապիկով։

Նիկլաս Ֆյուլկրուգը 2019 թվականից էր հանդես գալիս «Վերդերում»։ Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում նա խփել է 16 գոլ։

Գերմանիայի հավաքականում անցկացրած 9 խաղում Ֆյուլկրուգը խփել է 7 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս