09:03  ,  1 սեպտեմբերի, 2023

ՊՍԺ-ի նորեկը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ֆրանսիական «Լիոնից» ձեռք է բերել 20-ամյա ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլային, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Բարկոլան հանդես կգա 29 համարի խաղաշապիկով։

Transfermarkt-ի տվյալներով՝ ՊՍԺ-ն Բարկոլայի տրանսֆերի համար վճարել է 42 միլիոն եվրո։

Բարկոլան «Լիոնի» սան է, գլխավոր թիմում մասնակցել է 47 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում