23:58  ,  30 օգոստոսի, 2023

Աշխարհի չեմպիոն Բենժամեն Պավարը միացավ «Ինտերին»

Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա աջ պաշտպան Բենժամեն Պավարը տեղափոխվեց Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտեր», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերի գումարը կկազմի 30 միլիոն եվրո։

Պավարը 2019 թվականից էր հանդես գալիս «Բավարիայում»։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 43 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Պավարը Ֆրանսիայի հավաքականում մասնակցել է 49 հանդիպման, խփել 3 գոլ, դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2022թ․ աշխարհի փոխչեմպիոն,

Transfermarkt-ը Պավարի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում