12:56  ,  30 օգոստոսի, 2023

Վրաստանի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Այաքս»

Վրաստանի հավաքականի հարձակվող Գեորգի Միկաուտաձեն ֆրանսիական «Մեցից» տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս», հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։ 22-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր։

Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 16 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 3 միլիոն եվրո բոնուս։

Միկաուտաձեն «Մեցում» նորամուտը նշել է 2019 թվականին։ Այնուհետեւ երկու մրցաշրջան վարձակալությամբ անցկացրել է բելգիական «Սերենում»։ Անցած մրցաշրջանում նա վերադարձել է «Մեց», որը հանդես էր գալիս Ֆրանսիայի երկրորդ լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում