21:25  ,  27 օգոստոսի, 2023

Հարի Քեյնի դուբլը նպաստեց «Բավարիայի» հաղթանակին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երկրորդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Աուգսբուրգին»։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը առավելության հասավ 3:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Գրանցվեց նաեւ մեկ ինքնագոլ «Բավարիայի» օգտին։

«Բավարիան» 6 միավորով երկրորդն է։ 6-ական միավոր ունեն նաեւ «Ունիոն Բեռլինը», «Բայերը», «Վոլֆսբուրգը» եւ «Ֆրայբուրգը»։ «Աուգսբուրգը» 1 միավորով 12-րդն է։

Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր

«Բավարիա» - «Աուգսբուրգ»՝ 3:1 (տեսանյութ)

Ֆելիքս Ուդուոխայ, 32, ինքնագոլ, Հարի Քեյն, 40, 11մ, 69 - Դիոն Բելյո, 86  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով