14:09  ,  26 օգոստոսի, 2023

«Ռոման» ներկայացրեց Սերդար Ազմունին (ֆոտո)

Իրանի հավաքականի 28-ամյա հարձակվող Սերդար Ազմունը Լեւերկուզենի «Բայերից» տեղափոխվեց «Ռոմա», հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը

Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Ազմունը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում հանդես կգա 17 համարի խաղաշապիկով։

«Բայերում» Ազմունը մասնակցել է 44 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս