23:06  ,  25 օգոստոսի, 2023

Ժոաու Մոուտինյուն տեղափոխվեց «Բրագա»

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Մոուտինյուն կարիերան կշարունակի «Բրագայում», հաղորդում է պորտուգալական ակումբի մամուլի ծառայությունը։

36-ամյա ֆուտբոլիստն ազատ գործարակալի կարգավիճակում է միացել «Բրագային», որի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։

Ժոաու Մոուտինյուի նախորդ ակումբն անգլիական «Վուլվերհեմփթոնն» էր։

Ժոաու Մոուտինյուն հանդես է եկել նաեւ «Սպորտինգում», «Պորտուում» եւ «Մոնակոյում»։ Պորտուգլիայի հավաքականում նա մասնակցել է 146 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում