10:31  ,  25 օգոստոսի, 2023

«Ինտերի» կիսապաշտպանը կտեղափոխվի «Մարսել»

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» 29-ամյա արգենտինացի կիսապաշտպան Խոակին Կոռեան կարիերան կշարունակի ֆրանսիական «Մարսելում», հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Հաջորդ ամռանը «Մարսելը» հնարավորություն կունենա երկարաձգել համագործակցությունը Կոռեայի հետ մինչեւ 2027թ․ հունիս։ Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։

Խոակին Կոռեան «Ինտերում» է հանդես գալիս նախորդ երկու մրցաշրջանում՝ 77 խաղում խփելով 10 գոլ, կատարելով 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս