22:02  ,  24 օգոստոսի, 2023

«Մանչեսթեր Սիթին» ձեռք բերեց Բելգիայի հավաքականի խաղացողին (ֆոտո)

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթին» ֆրանսիական «Ռենից» ձեռք բերեց Բելգիայի հավաքականի հարձակողական կիսապաշտպան Ժերեմի Դոկուին։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։

21-ամյա ֆուտբոլիստի համար մանչեսթերյան ակումբը առաջարկել է 55-60 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում հանդես կգա 11 համարի խաղաշապիկով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» Ժերեմի Դոկուի տրանսֆերի համար կվճարի 60 միլիոն եվրո։

Ժերեմի Դոկուն «Ռենում» հանդես էր գալիս 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 35 հանդիպման ակումբային մրցաշարերում, խփել է 7 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ժերեմի Դոկուի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս