18:20  ,  24 օգոստոսի, 2023

«Չելսիի» բրազիլացի նորեկը (ֆոտո)

Բրազիլացի հարձակվող Դեյվիդ Վաշինգտոնը բրազիլական «Սանտոսից» տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»։

Անգլիական ակումբը 18-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 7 տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Դեյվիդ Վաշինգտոնը «Սանտոսի» սան է։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 22 հանդիպման, խփել է 2 գոլ։ Transfermarkt-ը Դեյվիդ Վաշինգտոնի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում