22:58  ,  22 օգոստոսի, 2023

«Միլանի» նորեկը (ֆոտո)

«Միլանը» ձեռք է բերել 21-ամյա արգենտինացի պաշտպան Մարկո Պելեգրինոյին, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։ Պելեգրինոն հանդես կգա 31 համարի խաղաշապիկով։

Նա արգենտինական «Պլատենսեից» է տեղափոխվել իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմ։

Տրանսֆերի գումարը կազմել է 3,5 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 2 միլիոն եվրո բոնուս։ «Պլատենսեն» Պելեգրինոյի հաջորդ տրանսֆերից կստանա գումարի 10 տոկոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս