20:31  ,  19 օգոստոսի, 2023

«Փյունիկի» բրազիլացի նորեկը (ֆոտո)

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Ռեժիսի հետ, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Բրազիլացի ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Շապեկոնսեի» կազմում, որի կազմում Բրազիլիայի Ա սերիայում անցկացրել է 14 հանդիպում, այնուհետև հաջորդ` 2019/20 մրցաշրջանում, հաղթել է Բ սերիայում և նորից նվաճել բարձրագույն լիգայի ուղեգիր:

Ռեժիսը հանդես է եկել նաև բրազիլական «Նաուտիկոյի», «Բաիյայի», «Ռեգատասի» և հունական «Լեվադիակոսի» կազմում:

Ռեժիսը «Փյունիկում» հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում