20:22  ,  19 օգոստոսի, 2023

«Բորուսիան» խուսափեց պարտությունից, Ռանոսը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ խուսափեց պարտությունից ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 4:4:

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 86-րդ րոպեին

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Աուգսբուրգ» - «Բորուսիա Մ»՝ 4:4 (տեսանյութ)

Էլվիս, Ռեջբեչայ, 29, Մաքսիմիլիան Բաուեր, 41, Սվեն Միխել, 45+7, 11մ, Ռուբեն Վարգաս, 76 - Կոու Իտակուրա, 13, Թոմաշ Չվանչարա, 27, 90+7, 11, Նաթան Նգումու, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով