10:01  ,  19 օգոստոսի, 2023

Նիկոլո Ձանյոլոն «Գալաթասարայից» տեղափոխվեց «Աստոն Վիլա»

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն թուրքական «Գալաթասարայից» տեղափոխվեց անգլիական «Աստոն Վիլա», հաղորդում է ակոմբի կայքը։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ «Գալաթասարայը» կստանա 5 միլիոն եվրո։ Հնարավոր է նաեւ 1,375 միլիոն եվրո բոնուս։

«Աստոն Վիլան» հնարավորություն կունենա հաջորդ ամռանը 22,5 միլիոն եվրոյով գնել Նիկոլո Ձանյոլոյի տրանֆերային իրավունքը։

24-ամյա ֆուտբոլիստն այս տարվա փետրվարին էր իտալական «Ռոմայից» տեղափոխվել «Գալաթասարայ»։ Թուրքիայի առաջնությունում անցկացրած 10 խաղում Ձանյոլոն խփել է 5 գոլ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս