Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նորեկ Հարի Քեյնն առաջին գոլը խփեց Բունդեսլիգայում։ Մեկնարկային տուրում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթում է 2:0 հաշվով։ Քեյնը կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսի փոխանցումից հետո աչքի ընկավ 75-րդ րոպեին (տեսանյութ)։
Ընթանում է երկրորդ խաղակեսը։
Քեյնը դարձել էր նաեւ գոլային փոխանցման հեղինակ։ Չորրորդ րոպեին խաղի հաշիվը բացել էր գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում