23:00  ,  17 օգոստոսի, 2023

Էմերիկ Լապորտը կդառնա Ռոնալդուի եւ Մանեի թիմակիցը

Իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը անգլիական «Մանչեսթեր Սիթիից» կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր»՝ դառնալով պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի եւ սենեգալցի Սադիո Մանեի թիմակիցը, հաղորդում է Relevo-ն։

«Մանչեսթեր Սիթին» Լապորտի տրանսֆերից կստանա 25 միլիոն ֆունտ ստերլինգ։ 29-ամյա ֆուտբոլիստը «Ալ Նասրի» հետ կկնքի երեք տարվա պայմանագիր եւ ամեն մրցաշրջանի համար կստանա 15 միլիոն եվրո։

Transfermarkt-ը Լապորտի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում