11:15  ,  17 օգոստոսի, 2023

ՊՍԺ-ն համաձայնության է հասել 2 հարձակվողի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն համաձայնության է հասել երկու հարձակվողի հետ։ Առաջիկայում իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին կմիանան գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» 24-ամյա ֆրանսիացի խաղացող Ռանդալ Կոլո Մուանին եւ ֆրանսիական «Լիոնի» 20-ամյա ֆրանսիացի  խաղացող Բրեդլի Բարկոլան, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

Կոլո Մուանիի տրանսֆերի համար ՊՍԺ-ն կվճարի 80 միլիոն եվրո, Բարկոլայի տրանսֆերի համար՝ 20 միլիոն եվրո։

Բարկոլայի պայմանագիրը «Լիոնի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս, Կոլո Մուանիի պայմանագիրը «Այնտրախտի» հետ՝ մինչեւ 2027 հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս