16:22  ,  16 օգոստոսի, 2023

Աշխարհի չեմպիոն Պարեդեսը վերադարձավ «Ռոմա»

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը վերադարձավ «Ռոմա»։ Նրա նախորդ ակումբը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն էր։ Պարեդեսը երկու տարվա պայմանագիր է կնքել հռոմեական ակումբի հետ։

«Հռոմ վերադառնալը միշտ հուզիչ է, «Ռոմայի» խաղաշապիկով հանդես գալը՝ առավել եւս։ Շնորհակալ եմ ակումբին ինձ վերադարձնելու համար։ Այս ակումբը մեկնարկ է տվել իմ եվրոպական կարիերային»,- Պարեդեսի խոսքը մեջբերում է «Ռոմայի» կայքը։

Պարեդեսը առաջին անգամ «Ռոմայում» հանդես է եկել 2014-2017 թվականներին։ Այնուհետեւ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», Թուրինի «Յուվենտուսում» եւ ՊՍԺ-ում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում