15:01  ,  16 օգոստոսի, 2023

ՊՍԺ-ի կիսապաշտպանը տեղափոխվեց «Ռոմա»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը տեղափոխվել է «Ռոմա»։ Նա վարձակալությամբ հանդես կգա իտալական թիմում մինչեւ 2024թ․ հունիս։ «Ռոման» պարտավորվել է հաջորդ ամռանը գնել Սանշեշի տրանսֆերային իրավունքը որոշ մարզական արդյունքների գրանցման դեպքում։

Ռենատու Սանշեշը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում հանդես կգա 20 համարի խաղաշապիկով։

Ռենատու Սանշեշն անցած ամռանն էր տեղափոխվել ՊՍԺ, որի հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 2 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում