14:06  ,  16 օգոստոսի, 2023

Մարկո Արնաուտովիչը բուժզննում կանցնի Միլանի «Ինտերում»

Իտալական «Բոլոնիայի» եւ Ավստրիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Մարկո Արնաուտովիչը օգոստոսի 16-ին բուժզննում կանցնի Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերում» տեղափոխությունից առաջ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Տրանսֆերի գումարը կկազմի 10 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Արնաուտովիչը մասնակցել է 23 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Արնաուտովիչը «Ինտերում» վարձակալությամբ հանդես է եկել 2009-2010 թվականների մրցաշրջաններում՝ դառնալով Իտալիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս