22:55  ,  15 օգոստոսի, 2023

Նեյմարը տեղափոխվեց «Ալ Հիլյալ» (ֆոտո, վիդեո)

Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ», հաղորդում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը երկու տարվա պայմանագրով կվաստակի մոտ 300 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում