16:29  ,  14 օգոստոսի, 2023

«Չելսին» Կայսեդոյի համար կվճարի 115 միլիոն ֆունտ ստերլինգ

Լոնդոնի «Չելսին» «Բրայթոնի» 21-ամյա էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի համար կվճարի 115 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Այդ գինը ռեկորդային է Անգլիայի Պրեմիեր լիգայի համար։

Կայսեդոն «Չելսիի» հետ կկնքի 8 տարվա պայմանագիր։

Անցած մրցաշրջանում Կայսեդոն «Բրայթոնի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Բրայթոնի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։ Transfermarkt-ը Կայսեդոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում