11:42  ,  14 օգոստոսի, 2023

100 միլիոն եվրոն գերազանցած 16 տրանսֆերներ ֆուտբոլի պատմության մեջ

Անգլիայի հավաքականի կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը դարձել է 16-րդ ֆուտբոլիստը, որի տրանսֆերի գինը կազմել է առնվազն 100 միլիոն եվրո։ 30-ամյա ֆուտբոլիստն անցած շաբաթ Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։

  1. Նեյմար. 222 միլիոն եվրո, «Բարսելոնայից»՝ ՊՍԺ, 2017թ.
  2. Կիլիան Մբապե. 180 միլիոն եվրո, «Մոնակոյից»՝ ՊՍԺ, 2017թ․
  3. Ֆիլիպե Կոուտինյո. 135 միլիոն եվրո, «Լիվերպուլից»՝ «Բարսելոնա», 2018թ․
  4. Ուսման Դեմբելե. 135 միլիոն եվրո, «Բորուսիա Դորտմունդից»՝ «Բարսելոնա», 2017թ.
  5. Ժոաու Ֆելիշ. 135 միլիոն եվրո, «Բենֆիկայից»՝ «Աթլետիկո Մադրիդ», 2019թ․
  6. Էնցո Ֆերնանդես. 121 միլիոն եվրո, «Բենֆիկայից»՝ «Չելսի»,  2023թ․
  7. Անտուան Գրիզման. 120 միլիոն եվրո, «Աթլետիկո Մադրիդից»՝ «Բարսելոնա»,  2019թ․
  8. Ջեք Գրիլիշ. 117,5 միլիոն եվրո, «Աստոն Վիլայից»՝ «Մանչեսթեր Սիթի»,  2021թ․
  9. Կրիշտիանու Ռոնալդու. 117 միլիոն եվրո, «Ռեալից»՝ «Յուվենտուս»,  2018թ․
  10. Դեքլան Ռայս. 116,60 միլիոն եվրո, «Վեստ Հեմից»՝ «Արսենալ», 2023թ․
  11. Էդեն Ազար. 115 միլիոն եվրո, «Չելսիից»՝ «Ռեալ», 2019թ․
  12. Ռոմելու Լուկակու. 113 միլիոն եվրո, «Ինտերից»՝ «Չելսի», 2021թ․
  13. Պոլ Պոգբա. 105 միլիոն եվրո, «Յուվենտուսից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ», 2016թ․
  14. Ջուդ Բելինգեմ. 103 միլիոն եվրո, «Բորուսիա Դորտմունդից»՝ «Ռեալ», 2023թ․
  15. Գարեթ Բեյլ. 101 միլիոն եվրո, «Տոտենհեմից»՝ «Ռեալ», 2013թ․
  16. Հարի Քեյն․ 100 միլիոն եվրո, «Տոտենհեմից»՝ «Բավարիա», 2023թ․

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում