10:05  ,  13 օգոստոսի, 2023

«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Ավստրիայի հավաքականի հարձակվողին

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» հետաքրքրված է իտալական «Բոլոնիայի» եւ Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Արնաուտովիչի ծառայություններով, հաղորդում է իտալական La Gazetta dello Sport-ը։

«Բոլոնիան» 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է 15 միլիոն եվրո, «Ինտերը» պատրաստ է վճարել 8 միլիոն եվրո, նաեւ գործարքում ներառել կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի տեղափոխությունը «Բոլոնիա»։

Transfermarkt-ը Արնաուտովիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո։

Իտալիայի անցած առաջնությունում Արնաուտովիչը մասնակցել է 21 հանդիպման, խփել է 10 գոլ։ Նրա պայմանագիրը «Բոլոնիայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս