20:28  ,  12 օգոստոսի, 2023

Էդուարդ Սպերցյանի դուբլը (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվեց «Օրենբուրգին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Երկու գոլն էլ խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 67-րդ րոպեին նա բացեց խաղի հաշիվը, իսկ 90-րդ րոպեին արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

«Կրասնոդարը» 4 հաղթանակից հետո 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ուրալից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում