15:10  ,  12 օգոստոսի, 2023

Հարի Քեյնի տրանսֆերն ամենաթանկն է «Բավարիայի» պատմության մեջ

Անգլիայի հավաքականի 30-ամյա կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը դարձավ ամենաթանկը Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» պատմության մեջ, հաղորդում է Transfermarkt-ը։ Լոնդոնի «Տոտենհեմը» նրա տրանսֆերից ստացել է 100 միլիոն եվրո։ Հնարավոր է նաեւ 20 միլիոն եվրո բոնուս հետագայում։

«Բավարիայի» նախորդ ռեկորդակիրը Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լուկաս Էրնանդեսն էր, որի համար 2019-ին մյունխենյան ակումբը Մադրիդի «Աթլետիկոյին» վճարել էր 80 միլիոն եվրո։ Այս ամռանը Էրնանդեսը 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ։

Հարի Քեյնը «Բավարիայի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում