13:03  ,  12 օգոստոսի, 2023

Ուսման Դեմբելեն՝ ՊՍԺ-ի խաղացող (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեի հետ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նա հանդես կգա 23 համարի խաղաշապիկով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն Դեմբելերի համար Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» վճարել է հրաժարագինը՝ 50 միլիոն եվրո, որից 25 միլիոն եվրոն կստանան ֆուտբոլիստն ու նրա գործակալը։

Դեմբելեն «Բարսելոնայի» հետ դարձավ Իսպանիայի եռակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Անցած մրցաշրջանում Դեմբելեն իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

2017 թվականին «Բարսելոնան» Դեմբելեի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել էր 135 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում