15:01  ,  11 օգոստոսի, 2023

«Ռեալ Սոսիեդադը» համաձայնության է հասել Արսեն Զախարյանի հետ

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխվելուն։ Իսպանական ակումբը համաձայնության է հասել Զախարյանի հետ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Ռեալ Սոսիեդադն» այժմ բանակցում է «Դինամոյի» հետ։ Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 12 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Զախարյանը Ռուսաստանի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում մասնակցել է 37 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Ավելի վաղ, «Դինամոյի» ղեկավարությունից հայտնել է, որ հնարավոր է՝ Զախարյանն այս ամռանը փոխի ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում