23:29  ,  10 օգոստոսի, 2023

«Ինտերը» ձեռք բերեց եւս մեկ դարպասապահի

Իտալական «Սամպդորիայի» դարպասապահ Էմիլ Աուդերոն տեղափոխվեց Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտեր», հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ «Միլանը» հնարավորություն կունենա հաջորդ ամռանը գնել 26-ամյա իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

Էմիլ Աուդերոն Թուրինի «Յուվենտուսի» ակադեմիայի սան է։ Թուրինյան ակումբում է եղել 11 տարեկանից, 2017-ին նորամուտն է նշել «Յուվենտուսի» գլխավոր թիմում։

2018-ին նա տեղափոխվել է «Սամպդորիա», որի հետ հինգ մրցաշրջանում անցկացրեց 169 հանդիպում։ Նա հանդես է եկել նաեւ Իտալիայի երիտասարդական հավաքականներում։ Աուդերոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո։

Այս շաբաթ «Ինտերը» Գերմանիայի չեմպիոնի Մյունխենի «Բավարիայից» ձեռք էր բերել նաեւ դարպասապահ Յան Զոմերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս