22:23  ,  7 օգոստոսի, 2023

«Արսենալի» սանը տեղափոխվեց «Լիոն»

25-ամյա անգլիացի կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ-Նայլզը տեղափոխվեց ֆրանսիական «Լիոն»։

Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մեյթլենդ-Նայլզի պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ ավարտվել էր անցած ամիս, եւ նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Լիոնին», որի կազմում պաշտոնական հանդիպումներում կլինի առաջին անգլիացի ֆուտբոլիստը։

Անցած մրցաշրջանը Մեյթլենդ-Նայլզը վարձակալությամբ անցկացրել էր «Սաութհեմփթոնում»՝ Անգլիայի առաջնությունում մասնակցելով 22 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում