16:06  ,  5 օգոստոսի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրեց Ռասմուս Հոյլունին (ֆոտո, վիդեո)

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Բերգամոյի «Ատալանտայից» Դանիայի հավաքականի 20-ամյա հարձակվող Ռասմուս Հոյլունի տեղափոխության մասին։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռասմուս Հոյլունի տրանսֆերի համար կվճարի 70 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Ռասմուս Հոյլունը «Ատալանտայի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

2022թ․ օգոստոսին Ռասմուս Հոյլունը ավստրիական «Շտուրմից» էր տեղափոխվել «Ատալանտա» 17,2 միլիոն եվրոյի դիմաց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս