17:46  ,  4 օգոստոսի, 2023

Լոնդոնի «Չելսիի» նորեկը

25-ամյա ֆրանսիացի պաշտպան Ակսել Դիսասին «Մոնակոյից» տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի»։ Կողմերը կնքել են 6 տարվա պայմանագիր, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Տրանսֆերի համար «Չելսին» վճարել է 45 միլիոն եվրո։ Transfermarkt-ը Դիսասիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Դիսասին «Մոնակոյի» հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում