16:48  ,  2 օգոստոսի, 2023

Անդրե Սիլվան միացավ «Ռեալ Սոսիեդադին»

Պորտուգալացի հարձակվող Անդրե Սիլվան գերմանական «ՌԲ Լայպցիգից» տեղափոխվեց «Ռեալ Սոսիեդադ», հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 27-ամյա ֆուտբոլիստը կնքել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Հաջորդ ամռանը «Ռեալ Սոսիեդադը» հնարավորություն կունենա գնել նրա տրանսֆերային իրավունքը։

Անդրե Սիլվան 2021-ին «Այնտրախտից» էր տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։ Նա հանդես է եկել նաեւ իսպանական «Սեւիլիայում», իտալական «Միլանում» եւ պորտուգալական «Պորտուում»։

Գերմանիայի անցած առաջնությունում Անդրե Սիլվան մասնակցել է 31 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Իսպանիայի անցած առաջնությունում «Ռեալ Սոսիեդադը» գրավել է չորրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում