22:40  ,  1 օգոստոսի, 2023

«Ալ Նասրը» ներկայացրեց Սադիո Մանեին

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» հայտարարեց Սենեգալի հավաքականի 31-ամյա հարձակվող Սադիո Մանեին Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» ձեռք բերելու մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Նասրը» Մանեի տրանսֆերի համար կվճարի 40 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը կստանա տարեկան 40 միլիոն եվրո։

Մանեն անցած ամռանն էր անգլիական «Լիվերպուլից» 32 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բավարիա», որի կազմում մասնակցեց 38 հանդիպման, խփեց 12 գոլ, կատարեց 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում