09:02  ,  1 օգոստոսի, 2023

Լուկաս Սելարայանը տեղափոխվեց Սաուդյան Արաբիա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայնը ամերկյան  «Քոլամբուս Քրյուից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Սաուդյան ակումբը պաշտոնական հաղորդագրությունում Սելարայանին ներկայացրել է արգենտինացի ֆուտբոլիստ։

Սաուդյան Արաբիայի անցած առաջնությունում «Ալ Ֆատեհը» գրավել է 6-րդ տեղը։

Սելարայանը 2020թ․ հունվարից էր  հանդես գալիս «Քոլամբուս Քրյու» թիմում՝ 107 խաղում խփելով 42 գոլ, կատարելով 23 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում