23:32  ,  29 հուլիսի, 2023

Նիկո Գոնսալեսը «Բարսելոնայից» տեղափոխվեց «Պորտու»

Իսպանացի կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայից» տեղափոխվեց «Պորտու», հաղորդում է պորտուգալական ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նրա հրաժարագինը սահմանվել է 60 միլիոն եվրո։

Տրանսֆերի արժեքը կազմել է 8,4 միլիոն եվրո։ Կատալոնական ակումբը Նիկո Գոնսալեսի հաջորդ տրանսֆերից կստանա գումարի 40 տոկոսը։ Մինչեւ 2025 ամառ «Բարսելոնան» հնարավորություն կունենա 30 միլիոն եվրոյով վերադարձնել ֆուտբոլիստին։

Անցած մրցաշրջանը Նիկո Գոնսալեսն անցկացրել էր «Վալենսիայում»՝ 26 խաղում խփելով 1 գոլ, կատարելով 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում